
- 2020 թվականի հունվար-հուլիսին մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ կրճատվել է 3.6%-ով:
- Հագուստի արտադրության նկատմամբ սահմանափակումները սկսվել են կիրառվել մարտի 24-ից և երկարաձգվել մինչև մայիսի սկիզբ, ինչի արդյունքում հագուստի արտադրությունը մարտ ամսին գրանցել է 11.5% անկում իսկ ապրիլին նվազել է 78.5%-ով:
- Չնայած սահմանափակումների վերացումից հետո հագուստի արտադրությունը սկսել է աստիճանաբար վերականգնվել, հուլիս ամսին արտադրության ծավալի հավելաճը դանդաղել է: Ինչը կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքներով, օրինակ՝ ներքին և արտաքին պահանջարկի կրճատումը և/կամ հուլիսյան բախումների պատճառով «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ի գործունեության դադարեցումը: