- PISA 2025-ի արդյունքներով՝ 91 երկրների և տնտեսությունների շարքում 15-ամյա աշակերտների միջին արդյունքների վարկանիշում Հայաստանը բնական գիտությունների մասով զբաղեցնում է 79-րդ, ընթերցանությունից՝ 80-րդ, իսկ մաթեմատիկայից՝ 74-րդ տեղը:
- Դիտարկվող սահմանակից երկրների համեմատ՝ Հայաստանում 15-ամյա աշակերտների շրջանում բնագիտության, մաթեմատիկայի և ընթերցանության բազային մակարդակին չհասածների մասնաբաժինն ամենաբարձրն է, մինչդեռ Թուրքիայում՝ ամենացածրը։
- Մասնավորապես, ըստ PISA 2025-ի արդյունքների՝ Հայաստանում 15-ամյա աշակերտների 81%-ը չի հասել ընթերցանության բազային մակարդակին, ինչը 15.6 տոկոսային կետով ավելի է, քան Ադրբեջանում, 20 տոկոսային կետով ավելի, քան Վրաստանում, և 56.9 տոկոսային կետով ավելի, քան Թուրքիայում։
Այս հրապարակումը պատրաստվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում: