Տեղեկացնում ենք, որ ACSES վերլուծական կենտրոնի «Բյուջեն մերն է․ բարելավելով բյուջեի հաշվետվողականությունը և թափանցիկությունը» նախագիծն ընտրվել է ԵՄ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության «Բաց դռների դրամաշնորհային ծրագրի» կողմից՝ ֆինանսավորման նպատակով։
Նախագծի շրջանակներում ACSES-ը, ի թիվս այլ միջոցառումների, կհրապարակի նաև հոդվածների և ինֆոգրաֆիկաների շարք՝ նվիրված 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարողականին։