Ըստ ՀՀ առողջապահական ազգային հաշիվների՝ ՀՀ-ում բժշկական ծառայությունների դիմաց ծախսերը 2021թ-ին կազմել են 684 միլիարդ դրամ, ինչը շուրջ 70%-ով գերազանցում է 2018թ-ի նույն ցուցանիշը։

Ռեզիդենտ տնային տնտեսությունների կատարած ծախսերը կազմել են ընդհանուր ծախսերի 73%-ը կամ 498 միլիարդ դրամ՝ 2018 թ-ի համեմատ աճելով ավելի քան 60%-ով: Այնինչ, պետական հատվածի ծախսերը կազմել են ընդհանուր ծախսերի 23%-ը կամ 159 միլիարդ դրամ, ինչը երկու անգամ գերազանցում է 2018թ-ի նույն ցուցանիշը։

Հարկ է նշել, որ համաձայն առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի՝ Հայաստանում համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովման համար 2027 թ-ին կպահանջվի 370 միլիարդ դրամ, ինչը շուրջ երկու անգամ զիջում  է այսօր իրականացվող ծախսերի մեծությանը

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են