Հայաստանում համախառն ավելացված արժեքի (ՀԱԱ) գերակշիռ մասը (59.1%) ձևավորվում է տնտեսության համախառն շահույթի և համախառն խառը եկամուտների հաշվին։ Ընդ որում դրա 14.6 %-ային կետը կազմում է հիմնական կապիտալի սպառումը և 44.5%-ային կետը՝ արտադրողների զուտ շահույթը և զուտ խառը եկամուտները։
Վարձու աշխատողների աշխատավարձերը կազմում են Հայաստանի ՀԱԱ 39.5%-ը։