
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնը (ACSES) ՀՀ փոխվարչապետի որոշմամբ ընդգրկվել է ՓՄՁ Զարգացման խորհրդի կազմում:
Այսուհետ, Հայաստանի ներդրումային խորհրդի և մեկ տասնյակ բիզնես ասոցիացիաների ու կազմակերպությունների հետ համատեղ աշխատելու ենք ոլորտի օրենսդրական բարեփոխումների մշակման ուղղությամբ՝ հասցեագրելով բիզնես միջավայրի առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները: