- 2025 թվականին ՀՀ պետական բյուջեի գիտության գծով ծախսերը կազմել են 32.3 միլիարդ դրամ, որից 30.1 միլիարդ դրամը հատկացվել է ոչ ռազմական, իսկ 2.2 միլիարդ դրամը` ռազմական բնույթի ծախսերին։
- 2021-2025 թվականներին պետբյուջեի գիտության գծով ծախսերը աճել են 15 միլիարդ 837 միլիոն դրամով։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին այս ծախսերը շարունակաբար թերակատարվում են։ Օրինակ` կառավարությունը ի սկզբանե նախատեսում էր 2025 թվականին գիտության ոլորտին հատկացնել շուրջ 39 միլիարդ 757 միլիոն դրամ, սակայն փաստացի ծախսել է 32 միլիարդ 336 միլիոն դրամ կամ շուրջ 18.7%-ով պակաս։
- Այս թերակատարումը հիմնականում պայմանավորված էր գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինման ու համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծման (շեղումը նախնական պլանից՝ 3.6 մլրդ դրամ) և ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (շեղումը նախնական պլանից՝ 2 մլրդ դրամ) գծով ծախսերի թերակատարմամբ։