- Իրանում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին հետաքրքիր է հասկանալ, թե որքանով են տարածաշրջանի երկրները տնտեսական առումով կապված Իրանի հետ և ինչ ազդեցություն կարող են ունենալ այնտեղ ընթացող զարգացումները, օրինակ, տարածաշրջանային առևտրի վրա։
- Տարածաշրջանի երկրներից 2025 թվականին Իրանի հետ ամենամեծ առևտրաշրջանառությունը գրանցել է Թուրքիան՝ 5 միլիարդ 551 միլիոն դոլար, իսկ ամենափոքրը՝ Վրաստանը (291 միլիոն դոլար)։
- Սակայն պատկերն էապես փոխվում է, երբ դիտարկում ենք ոչ թե առևտրի բացարձակ ծավալները, այլ Իրանի մասնաբաժինը յուրաքանչյուր երկրի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ։ Այս տեսանկյունից Իրանը համեմատաբար առավել կարևոր առևտրային գործընկեր է Հայաստանի համար․ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 3.6%-ը բաժին է ընկնում Իրանին։
Այս հրապարակումը պատրաստվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում: