• 2024 թ-ին տարածաշրջանում 1 շնչի հաշվով պետբյուջեի ամենամեծ եկամուտները և ծախսերը արձանագրվել են Թուրքիայում, համապատասխանաբար՝ 3,085 դոլար և 3,841 դոլար։
  • Հայաստանը դիտարկված երկրների շրջանում ծախսերով և եկամուտներով երրորդն է։
  • Պետբյուջեի ամենափոքր պակասուրդը արձանագրվել է Վրաստանում և Ադրբեջանում, համապատասխանաբար՝ 70 միլիոն և 325 միլիոն դոլար, կամ ՀՆԱ 0.2% և 0.4%։
  • Տարածաշրջանի երկրներից պետբյուջեի ամենամեծ պակասուրդը Թուրքիայում է՝ 64 միլիարդ դոլար կամ ՀՆԱ շուրջ 5%-ը։ 2024 թ-ին Իրանում և Հայաստանում պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ շուրջ 4% էր։

Նշում՝ Ցուցանիշների համադրելիությունը ապահովելու նպատակով` Իրանի դեպքում օգտագործվել է 2024-2025 հարկաբյուջետային տարվա կենտրոնական կառավարության բյուջեի ծախսերը և եկամուտները (central government budget), այնինչ Իրանի ընդհանուր բյուջեն (general government budget) ներառում է այլ տարրեր ևս և գերազանցում է կառավարության բյուջեն։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են