- 2025թ-ի պետական բյուջեի կապիտալ ծախսերը (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր) կազմել են 702 միլիարդ 546 միլիոն դրամ՝ ապահովելով պետբյուջեի նախնական ծրագրի 93.7%, իսկ ճշտված ծրագրի 89.6% կատարողական:
- Կապիտալ ծախսերի 59.6%-ը ուղղվել է ՀՀ պաշտպանության ապահովմանը, 14%-ը՝ հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնմանը, կառուցմանը և բարելավմանը, իսկ 13.1%-ը՝ ճանապարհային ցանցի բարելավմանը։
- Կապիտալ ծախսերի թերակատարումը հիմնականում պայմանավորված է «ՀՀ պաշտպանության ապահովում» (շեղումը ճշտված ծրագրից՝ 16 միլիարդ դրամ), «Ճանապարհային ցանցի բարելավում» (շեղումը ճշտված ծրագրից՝ 11 մլրդ դրամ) և «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» (շեղումը ճշտված ծրագրից՝ 10 մլրդ դրամ) ծրագրերի շրջանակներում կատարված կապիտալ ծախսերի կատարողականով: