- Հայաստանի տնտեսությունը զգալիորեն ներգրավված է միջազգային առևտրում, ինչի մասին վկայում է առևտրաշրջանառության (ապրանքների և ծառայությունների արտահանման ու ներմուծման հանրագումարի) բարձր մակարդակը ՀՆԱ-ի նկատմամբ։ 2025 թվականին սահմանակից երկրների շարքում Հայաստանը գրանցել է ամենաբարձր ցուցանիշը՝ 102%, մինչդեռ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Թուրքիայում՝ 50%:
- Հարկ է նշել, որ Հայաստանի առևտրաշրջանառության և ՀՆԱ-ի հարաբերակցությունը հատկապես արագ աճել է 2022 թվականից հետո՝ 2024 թվականին հասնելով պատմական առավելագույնի (150%), ինչը մեծապես պայմանավորված էր Հայաստանից վերաարտահանման կտրուկ աճով։
- 2021-2025 թվականներին այս ցուցանիշը Թուրքիայում նվազել է 70%-ից մինչև 50%, Իրանում աճել է 43%-ից մինչև 60%, իսկ Վրաստանում և Ադրբեջանում պահպանվել է համեմատաբար կայուն մակարդակում՝ տնտեսության բացության առումով երկրների միջև ճեղքվածքն ավելի ընդգծելով։
Այս հրապարակումը պատրաստվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում: