
2018-2024 թվականներին տարածաշրջանում կառավարության պարտքի ՀՆԱ-ի նկատմամբ ամենամեծ ցուցանիշը արձանագրվել է Հայաստանում, 2024 թվականին այն կազմել է48%, 16%-ային կետով պակաս քան 2020 թվականին։
Ադրբեջանում ցուցանիշը ամբողջ ժամանակահատվածում մնացել է ամենացածր մակարդակում: 2022 թվականին գրանցվել է նվազագույն արժեքը՝ 12%, իսկ 2024 թվականին այն կազմել է 19%, ինչն առավելապես պայմանավորված է նավթային եկամուտներով։