• ՀՀ կառավարությունը նախատեսում է 2026թ-ին պաշտպանության ոլորտին հատկացնել 566 միլիարդ դրամ, ինչը 15%-ով պակաս է, քան 2025թ-ի համար ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը և 10%-ով (62 միլիարդով) պակաս, քան 2026թ-ի համար պլանավորել էին անցած տարի։
  •  2022թ-ին և 2023թ-ին, համապատասխանաբար 2023-25թթ-ի և 2024-26թթ-ի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով, նախատեսվում էր 2025թ-ին պաշտպանության ոլորտին հատկացնել 514-520 միլիարդ դրամ, այնինչ պետբյուջեի ճշտված ծրագրով 2025 թվականին պաշտպանության գծով ծախսերը կկազմեն 668 միլիարդ դրամ, այսինքն 2025թ-ին նախնական պլանների համեմատ հատկացումը շուրջ 29%-ով ավել է եղել։
  •  Միջնաժամկետում պաշտպանության ծախսերի պլանավորման դինամիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ 2026թ-ի պաշտպանության ծախսերի կրճատումը պայմանավորված է դրանց առաջանցիկ կատարման անհրաժեշտությամբ, այսինքն միջնաժամկետում այդ ծախսերի մի մասը անհրաժեշտ է եղել վերաբաշխել և կատարել 2025թ-ին։
  •  Միաժամանակ, ակնհայտ է դառնում, որ 2024թ-ին կառավարությունը նախապես պլանավորել էր 2026թ-ին պաշտպանության ծախսերին ուղղել 629 միլիարդ դրամ (բյուջեի ծախսերի 16.5%-ը), սակայն հիմա խոսքը գնում է 566 միլիարդ դրամի մասին (բյուջեի ծախսերի 15.6%-ը)։ Այսպիսի կրճատումը թերևս պայմանավորված է պետական բյուջեի ընդհանուր ծախսերի կրճատմամբ, մասնավորապես, 2024թ-ին ՄԺԾԾ-ով կանխատեսվում էր, որ 2026թ-ի բյուջեի ծախսերը կկազմեն 3.81 տրիլիոն դրամ, այնինչ 2026թ-ի պետբյուջեի նախագծով կազմում է 3.58 տրիլիոն դրամ։
  •  Այդուհանդերձ, 2025-27 և 2026-28թթ-ի ՄԺԾԾ-ների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ի տարբերություն 2026թ-ի պաշտպանության պլանավորվող ծախսերի կրճատման (62 միլիարդ դրամով), սոցիալական պաշտպանության ծախսերը աճել են 18 միլիարդով, իսկ կրթությանը՝ 42 միլիարդով։ Հարկ է նշել, որ կրթության դեպքում ծախսերի աճը առավելապես պայմանավորված է դպրոցաշինության ծրագրով։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են