
- ՀՀ կառավարությունը նախատեսում է 2026 թվականին առողջապահության ոլորտին հատկացնել 212 միլիարդ դրամ, ինչը մոտ 26%-ով ավել է, քան 2025 թվականի համար կառավարության ճշտված պլանով նախատեսված ցուցանիշը և 43%-ով ավել է, քան 2020 թվականինը։
- Առողջապահության ոլորտի ծախսերի աճը գլխավորապես պայմանավորված է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների ծախսերով (129 միլիարդ դրամ):
- 2026 թվականին առողջապահության ոլորտին կհատկացվի պետական բյուջեի ծախսերի 5.9%-ը` 2020 թվականի 7.8%-ի փոխարեն։