- 2015-2024 թվականներին տարածաշրջանում 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի ամենամեծ ցուցանիշը արձանագրվել է Թուրքիայում, 2024-ին այն կազմել է 15,473 ԱՄՆ դոլար, 18%-ով ավել, քան 2023 թվականին։ 2020 թվականից հետո Թուրքիայում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճը ի թիվս այլ գործոնների մասամբ պայմանավորված է բարձր գնաճով և COVID-19-ից հետո տնտեսության վերականգնման գործընթացներով։ Վերջին գործոնով է պայմանավորված նաև մյուս երկրներում այդ շրջանում դիտվող աճը։
- 2024 թվականին Հայաստանը դիտարկված երկրների շրջանում երրորդն է (8,501 ԱՄՆ դոլարով)` զիջելով Թուրքիային և Վրաստանին։ Պետք է նշել, որ վերջին տարիներին՝ դոլարի նկատմամբ դրամի արժևորմամբ պայմանավորված, դոլարով արտահայտված մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճը Հայաստանում ավելի բարձր էր, քան դրամով արտահայտված ցուցանիշի աճը։ Օրինակ՝ 2022 թվականին դոլարով արտահայտված 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն Հայաստանում աճել է 40%-ով, այնինչ դրամով արտահայտված ցուցանիշը՝ 21%-ով, նույն պատկերը դիտվում է նաև 2023-ին (համապատասխանաբար 24% և 11%):