
2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական ծավալի հավելաճը, ըստ նախնական տվյալների, կազմել է 7.2%, ինչը 1.3%-ային կետով բարձր է 2024 թվականի ցուցանիշից (5.9%)։
Դիտարկվող ժամանակահատվածում առավելագույն աճը գրանցվել է 2022 թվականին՝ 12.6%, ինչը 6.8%-ային կետով գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը և 5.4%-ային կետով բարձր է 2025 թվականի մակարդակից։
2021–2025 թվականների միջին տարեկան բաղադրյալ աճի տեմպը (Compound Annual Growth Rate), կազմել է 7.9%, ինչը գտնվում է Կառավարության 2021 թվականի ծրագրով ամրագրված 7-9% թիրախային միջակայքում։