
2024 թվականին տարածաշրջանում ՀՆԱ-ի նկատմամբ ապրանքների և ծառայությունների արտահանման ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Հայաստանում` կազմելով 74%, իսկ ամենացածրը՝ Իրան-ում՝ 24%:
Նշենք, որ 2021 թվականին Հայաստանում արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում էր 36%, որը երրորդ ամենաբարձր ցուցանիշն էր սահմանակից երկրների շրջանում։ 2022 թվականից դիտված շեշտակի աճը մեծապես պայմանավորված էր դեպի Ռուսաստան վերարտահանման, ինչպես նաև կիսամշակ ոսկու արտահանման աճի գործոններով։