
Եկամուտների համատարած հայտարարագրմանն ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի բնակչության բաշխումն ըստ գոյության միջոցի հիմնական աղբյուրի
- Ըստ 2022 թվականի մարդահամարի արդյունքների՝ Հայաստանի բնակչության 33.3%-ը գտնվում է հարազատների կամ այլ անձանց խնամքի տակ, ընդ որում՝ դրանց 55%-ը կամ 533,800-ը մինչև 14 տարեկան երեխաներ են, իսկ 19%-ը՝ 15-ից 24 տարեկաններ,
- Բնակչության 26.3%-ի ապրուստի հիմնական միջոցը վարձու աշխատանքն է, 10․3%-ը ինքնազբաղված են, իսկ 1.5%-ի գոյության հիմնական միջոց է հանդիսանում սեփականությունից ստացված եկամուտը։