
- 2022-ին պետական բյուջեից պաշտպանության ոլորտին հատկացվել է 480.4 միլիարդ դրամ, կամ բյուջեի ծախսերի 21.4%:
- 2022-ի պաշտպանության ոլորտի փաստացի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 43%-ով իսկ 2018-ի համեմատ՝ շուրջ երկու անգամ։
- 2022-ի պաշտպանության բյուջեի կատարողականը եղել է 99.9%, ընդհանուր առմամբ նախատեսված 11 միջոցառումներից թերակատարվել են 3-ը։
- Իրականացված ծախսերի 99%-ը բաժին է ընկել 2 միջոցառման՝ ռազմական կարիքների բավարարմանը (237.3 մլրդ դրամ), որը ներառում է ՀՀ պաշտպանության նախարարության ընթացիկ գործունեության ապահովման ծախսերը և ռազմական կարիքների բավարարման այլ ծախսեր, ու հիմնական միջոցների համալրմանը և բարելավմանը (237.2 մլրդ դրամ), որը ներառում է շենքերի և շինությունների կառուցում, սպառազինության ու զինտեխնիկայի ձեռքբերում և այլն։