Ծրագրի մասին
«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրը իրականացվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) հետ միասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն էր նպաստել փաստերով հիմնավարված քաղաքականությունների մշակման գործընթացի կատարելագործմանը։
Իրականացված աշխատանքները
Այս ծրագրի շրջանակներում ACSES վերլուծական կենտրոնը իրականացրել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության առաջարկվող համակարգի կատարելագործման ուղիների վերաբերյալ վերլուծություն։
Իրականացման ժամկետները
Ծրագիրը իրականացվել է 01.04.2022-ից մինչև 31.06.2022։