- 2022թ-ին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 2.1 տրիլիոն դրամ՝ 23%-ով ավել, քան նախորդ տարի և 6%-ով ավել, քան կառավարության նախնական պլանը։
- Պետական բյուջեի ծախսերը գերազանցել են բյուջեի եկամուտները 179 մլրդ դրամով՝ կազմելով 2.2 տրիլիոն դրամ։ Այլ կերպ ասած, պետական բյուջեից ծախսված ամեն 1000 դրամից 80 դրամը պարտքի հաշվին է։
- Պետական բյուջեի ծախսերի 83%-ը բաժին է ընկել ընթացիկ ծախսերին, որոնց մեջ են մտնում կենսաթոշակների ու նպաստների վճարումը, պետական պարտքի սպասարկման տոկոսավճարների վճարումը, պետական հատվածի աշխատողների վարձատրությունը և այլն։
- Պետական բյուջեի ծախսերի 17%-ը բաժին է ընկել կապիտալ ծախսերին, որոնց մեջ մտնում են դպրոցների, հիվանդանոցների, ճանապարհների շինարարությունը, վերակառուցումը, մեքենաների ու սարքավորումների ձեռքբերումը և այլն։