• 2025թ-ի պետական բյուջեի նախագծի համաձայն՝ գալիք տարի ՀՀ կառավարությունը նախատեսում է կրթության ոլորտին, ներառյալ՝ ակադեմիական քաղաքի ստեղծմանը հատկացնել շուրջ 304 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի 9%-ը: Կրթությանը հատկացված գումարները 2024թ-ի ճշտված պլանի նկատմամբ ավելի են 6%-ով։
  • Կրթության ոլորտի ծախսերի մոտ 44%-ը կամ մոտ 133 միլիարդ դրամ հատկացվելու է անվճար հանրակրթական ուսուցման ապահովմանը, այդ թվում՝ ապահովելով ավելի քան 413 հազար սովորողի անվճար կրթություն և ավելի քան 2 միլիոն դասագրքի տրամադրում աշակերտներին։
  • Դպրոցների, մանկապարտեզների կառուցման և վերանորոգման համար նախատեսվում է ավելի քան 104 միլիարդ դրամ՝ ի թիվս այլ ծրագրերի այդ միջոցները ուղղելով 15 մանկապարտեզների կառուցմանը, 66 դպրոցների կառուցմանը և նորոգմանը։
  • 2025 թվականին ուսանողների ուսման վճարների փոխհատուցմանը նախատեսվում է ուղղել շուրջ 22 միլիարդ դրամ՝ լրիվ կամ մասնակի փոխհատուցելով 47 հազար 100 ուսանողի արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթության գծով ծախսերը։
  • Նախագծով ավելի քան 3 միլիարդ դրամ հատկացվելու է ակադեմիական քաղաքի ստեղծմանը, որի շրջանակում իրականացվելու են 109.7 հազար քմ տարածքի նախագծման աշխատանքներ։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են