2024թ-ի պետական բյուջեի կապիտալ ծախսերը (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր) կազմել են 557 միլիարդ 752 միլիոն դրամ՝ ապահովելով պետբյուջեի նախնական ծրագրի 78.5%, իսկ ճշտված ծրագրի 84.7% կատարողական:


 Կապիտալ ծախսերի 59.6%-ը ուղղվել է ՀՀ պաշտպանության ապահովմանը, 16%-ը՝ ճանապարհային ցանցի բարելավմանը, իսկ 5.3%-ը՝ հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնմանը, կառուցմանը և բարելավմանը։


Կապիտալ ծախսերի թերակատարումը հիմնականում պայմանավորված է «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» (շեղումը ճշտված ծրագրից՝ 55 միլիարդ դրամ) ծրագրի շրջանակներում կատարված կապիտալ ծախսերի կատարողականով:

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են